Պաշտոնական. Կարպինը հրաժարական է տվել 📸
Վալերի Կարպինը հրաժարական է տվել ու լքել Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
56-ամյա մասնագետը սեփական նախաձեռնությամբ է հեռացել մոսկովյան ակումբից։
«Դինամոն» Կարպինի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հուլիսից, 22 խաղում տարել 8 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի, կրել 9 պարտություն։ Նա գլխավորում է նաև Ռուսաստանի ազգային հավաքականը։
«Դինամոյի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ռոլան Գուսևը, որը Կարպինի օգնականն էր ակումբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Դինամո Մոսկվա, Ռոլան Գուսև, ՌՊԼ, Վալերի Կարպին