Պաշտոնական. Կապառոսը երկարաձգել է պայմանագիրը ՀՖՖ-ի հետ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Facebook-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որի միջոցով հայտնել է, որ Հայաստանի հավաքականի գլխավոր Խոակին Կապառոսը երկարաձգել է պայմանագիրը։
Աղբյուրի փոխանցմամբ` իսպանացի մասնագետն իր պաշտոնում կմնա մինչև 2022 թ. ավարտ։
Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի ղեկը ստանձնել է 2020 թ. մարտին։ Մինչ այժմ մեր հավաքականը Կապառոսի գլխավորությամբ անցկացրել է 11 հանդիպում, տոնել է 6 հաղթանակ, 3 խաղ ավատտել է ոչ-ոքի և կրել 2 պարտություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Խոակին Կապարոս, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ