Պաշտոնական. Խամեսը տեղափոխվեց Քաթարը ներկայացնող ակումբ

Պաշտոնական. Խամեսը տեղափոխվեց Քաթարը ներկայացնող ակումբ

22/09/2021 - 20:06

Ինչպես տեղեկացնում է Քաթարը ներկայացնող «Ալ Ռայանի» մամուլի ծառայությունը, ակումբը վարձակալել է «Էվերտոնի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին։

Կողմերի միջև վարձակալական պայմանագրի մանարամասները չեն հաղորդվում։ Միայն հայտնի է, որ կոլումբացի ֆուտբոլիստի աշխատավարձը վճարելու է «Ալ Ռայանը»։

Նշենք, որ Քաթարում ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է սեպտեմբերի 30-ին, այդ պատճառով ակումբները դեռևս կարող են ֆուտբոլիստներ գրանցել իրենց շարքերում։

Հավելենք, որ նոր մեկնարկած մրցաշրջանում «Ալ Ռայանը» Քաթարի Աստղերի լիգայի շրջանակում կայացած երկու խաղն էլ ոչ-ոքի արդյունքով է ավարտել և, վաստակած 2 միավորով, զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։

Հատկանշական է, որ այդ ակումբը մարզում է Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը։

Հիշեցնենք, որ Խամեսը «Էվերտոնի» կազմում հանդես է գալիս 2020 թ. սետպեմբերից և մինչ այս պահը «իրիսների» մարզաշապիկով անցկացրել է 26 հանդիպում` դառնալով 6 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022