Պաշտոնական. Լորենցո Ինսինյեն կարիերան կշարունակի Տորոնտոյի կազմում

Պաշտոնական. Լորենցո Ինսինյեն կարիերան կշարունակի Տորոնտոյի կազմում

08/01/2022 - 21:23

Ինչպես տեղեկացնում է ՄԼՍ-ը ներկայացնող «Տորոնտոյի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Նապոլիի» կիսապաշտպան Լորենցո Ինսինյեի հետ։

Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը, որն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից, իսկ իտալացի վինգերը նոր ակումբի շարքերը կհամալրի անվճար, քանի որ դառնալու է ազատ գործակալ։

Ըստ որոշ աղբյուրների` 30-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը նոր ակումբի կազմում լինելու է 11.5 մլն եվրո, որին հետագայում կարող է ավելանալ ևս 4.5 միլիոն եվրո` կախված ակումբի և Ինսինյեի մրցելույթներից։

Հիշեցնենք, որ Լորենցո Ինսինյեն «Նապոլիի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 416 հանդիպում` դառնալով 114 գոլի և 91 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022