Պաշտոնական. «Լիվերպուլն» ու Վան Դեյկը նոր պայմանագիր կնքեցին
«Լիվերպուլն» ու ակումբի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը նոր պայմանագիր են կնքել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ
The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնի տեղեկություններով` մերսիսայդյան գրանդի ավագը կշարունակի վաստակել շաբաթական 400 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ։
Հոլանդացի ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2018 թ. հունվարին, 314 խաղում խփել 27 գոլ, կատարել 13 ասիստ։
Հիշենցնենք, որ ապրիլի 11-ին «Լիվերպուլը» նոր պայմանագիր էր կնքել նաև ակումբի վինգեր Մոհամեդ Սալահի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիվերպուլ, Մոհամեդ Սալահ, Վիրջիլ-վան-Դեյկ