Պաշտոնական. «Լիվերպուլը» հերթական խոշոր տրանսֆերն իրականացրեց
«Լիվերպուլը» ձեռք է բերել «Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեզին, հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Լիվերպուլը» հունգարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 46,9 միլիոն եվրո։
«Կարմիրներն» ամառային ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ծախսել են արդեն 213 միլիոն եվրո։ Բացի Կերկեզից, «Լիվերպուլը» գնել է նաև դարպասապահ Արմին Պեչիի («Պուշկաշ Ալադեմիայից»` 1,78 միլիոն եվրոյով), Ժերեմի Ֆրիմպոնգի («Բայերից»` 40 միլիոն եվրոյով) և Ֆլորիան Վիրցի («Բայերի»` 125 միլիոն եվրոյով) տրանսֆերները։
Միլոշ Կերկեզը «Բորնմութում» էր 2023 թ. հուլիսից, 74 խաղում 2 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Transfermarkt, Բորնմութ, Լիվերպուլ, Միլոշ Կերկեզ, տրանսֆերներ