Պաշտոնական. Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի ԱՄՆ-ում
ՄԼՍ-ը ներակայցնող «Կալամբուս Քրյուն» ձեռք է բերել «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Բրայիս Մենդեսին, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` Օհայո նահանգը ներկայացնող ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 6 միլիոն եվրո։
Իսպանացի կիսապաշտպանհ «Ռեակ Սոսիեդադում» հանդես էր գալիս 2022թ. հուլիսից, 166 խաղում գրանցել է 33 գոլ ու 24 ասիստ։
Մեդեսը 2018-2021թթ. հրավիրվել է Իսպանիայի ազգային հավաքական։ Նա «Ֆուրիա ռոխայի» կազմում 4 խաղում խփել է 1 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Բրայիս Մենդես, Իսպանիայի հավաքական, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Ռեալ Սոսիեդադ, տրանսֆերներ