Պաշտոնական. Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

08/12/2022 - 16:29

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լուիս Էնրիկեն պաշտոնանկ է արվել Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից։

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ 52-ամյա մասնագետին փոխարինելու է Լուիս դե լա Ֆուենտեն։

61-ամյա մասնագետն իր աշխատանքը «ֆուրիա ռոխայի» ղեկին սկսելու է Եվրո-2024-ի որակավորման փուլի A խմբի շրջանակում 2023 թ. մարտին Նորվեգիայի և Շոտլանդիայի հավաքականների դեմ կայանալիք խաղերի ժամանակ։

Նշենք, որ Լուիս դե լա Ֆուենտեն նախկինում մարզել է Իսպանիայի Մ-21 (2018-2022 թթ.), Մ-18 (2014-2018 թթ.) և Մ-19 (2013-2018 թթ.) հավաքականները, ինչպես նաև «Ալավեսը» (2011 թ. հուլիս-հոկտեմբեր) ու «Ատլետիկ Բիլբաոյի» երկրորդ թիմը (2006-2011 թթ.)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022