Պաշտոնական. Ինտերն ու Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։
Կողմերի միջև նոր պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «ներաձուրիների» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 73 խաղում դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան