Պաշտոնական. Ինձագին` «Պալերմոյի» գլխավոր մարզիչ 🎥
Ֆիլիպիո Իձագին նշանակվել է Իտալիայի Բ սերիան ներկայացնող «Պալերմոյի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
51-ամյա մասնագետի նախկին աշխատավայրը «Պիզայում» էր, որին ավարտված մրցաշրջանում օգնել է 34 տարի անց նվաճել Ա սերիայի ուղեգիր։
Ինձագին նախկինում մարզել է նաև «Սալերնտիանան», «Ռեջինան», «Բրեշիան», «Բենևենտոն», «Բոլոնիան», «Վենեցիան» ու «Միլանը»։
«Պալերմոն» Բ սերիայի 2024/25 մրցաշրջանում 52 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղն ու մասնակցել անցումային փլեյ-օֆֆ-ին, սակայն առաջին իսկ փուլում պարտվել (0:1) է «Ստաբիային»։ «Ռոսաներոն» վերջին անգամ Ա սերիային մասնակցել է 2016/17 մրցաշրջանում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բ-Սերիա, Միլան, Պալերմո, Պիզա, Ֆիլիպո Ինձզագի