Պաշտոնական. Ժոաու Կանսելուն նույնպես տեղափոխվեց Բարսելոնա
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Մանչեսթեր Սիթիի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որը չի ներառում գնման իրավունք։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտմում է, որ գնման իրավունքի կետը «բլաուգրանան» ստիպված է եղել հանել պայմանագրից` կապված Լա լիգայի ֆինանսական fair-play-ի կանոնների հետ։
Սպասվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի հարցը երկու ակումբները կքննարկեն 2024 թ. ամռանը։
Կատալոնական ակումբը նաև հրապարակային շնորհակալություն է հայտնել Կանսելուին` «բլաուգրանային» ֆինանսապես աջակցելու և աշխատավարձը նվազեցնելու համար։
Հավելենք, որ Ժոաու Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. օգոստոսից` անցկացրած 154 խաղում դառնալով 9 գոլի և 22 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո