Պաշտոնական. Ժիրայր Մարգարյանը տեղափոխվեց ուկրաինական ակումբ
Ինչպես տեղեկաղնում է Ուկրաինայի VBET Պրեմիեր լիգան ներկայացնող «Վերեսի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի պաշտպան Ժիրայր Մարգարյանի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 3 տարով` մինչև 2024 թ. դեկտեմբերի 30-ը։
Հիշեցնենք, որ 24-ամյա ձախ պաշտպանի վերջին ակումբը «Արարատն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից։
Մարգարյանը երևանյան ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում` կատարելով 10 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ, Ժիրայր Մարգարյան, ՈՒՊԼ, Վերես, տրանսֆերներ