Պաշտոնական. Ժերոմ Բոատենգը նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկացնում է «Լիոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել գերմանացի կենտրոնական պաշտպան Ժերոմ Բոատենգի հետ։
Ֆրանսիական ակումբը 32-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ Ժերոմ Բոատենգը 2021 թ. հուլիսի 1-ից գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում. նրա վերջին ակումբը «Բավարիան» էր, որի կազմում հանդես եկել է 2011-2021 թթ.։
Գերմանացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի մարզաշապիկով անցկացրել է 363 հանդիպում` դառնալով 10 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Ժերոմ Բոատենգ, Լիոն, տրանսֆերներ