Պաշտոնական. Էրիկ Աբիդալը նույնպես հեռացվեց
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը ժամանակից շուտ խզել է սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալի հետ պայմանագիրը։
«Ակումբը Էրիկ Աբիդալին ցանկանում է շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալիզմի, գործի նկատմամբ հավատարմության, ինչպես նաև «բլաուգրանասի» ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ ունենալու համար»,- նշված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ֆրանսիացի ֆունկցիոները սպորտային տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր նաև գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը։
# Բարսելոնա, Էրիկ Աբիդալ, Կիկե Սետիեն