Պաշտոնական. Զլատան Իբրահիմովիչը վերադարձավ Միլան
Ինչպես տեղականում ենք «Միլանի» պաշտոնական կայքից, 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ակումբի հետ մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է ստորագրել։
Ըստ պայմանագրի` Իբրահիմովիչը կվաստակի 3 մլն եվրո։ Հաջող մրցելույթների դեպքում պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ տարով։ Երկարաձգման դեպքում շվեդ հարձակվողի աշխատավարձը կկազմի 4.5-6 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Զլատանը «Միլանի» կազմում արդեն հանդես եկել է` 2010-12 թվականներին։ Նշենք, որ Իբրահիմովիչի վերջին ակումը «Լոս-Անջելես Գելեքսին» էր, որի հետ պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին և «Միլանին» կմիանա որպես ազատ գործակալ