Պաշտոնական. Գևորգ Ղազարյանն ավարտեց կարիերան 🎥
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Գևորգ Ղազարյանը հայտարարում է կարիերան ավարտելու մասին։
Ղազարյանը կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկի» (2004-11.), «Բանանցի» (խմբ.` ներկայիս «Ուրարտու» (վարձալալություն, 2007 թ.), «Մետալուրգ Դոնեցկի» (2011-14 թթ.), «Շախտյոր Կարագանդայի» (վարձակալություն, 2013 թ. հուլիս-դեկտեմբեր), «Օլիմպիակոսի» (2014 թ. հուլիս – 2015 թ. հունվար), «Կերկիրայի» (2015 թ. հունվար-հուլիս), «Մարիտիմուի» (2015-18 թթ.), «Շավիշի» (2018-19 թթ.), ԱԵԼ Լիմասոլի (2019-2021 թթ.), «Լամիայի» (վարձակալություն, 2021 հունվար-հունիս), «Փյունիկի» (2021-22 թթ.) և «Արարատ-Արմենիայի» (2022-23 թթ.) կազմում։
Ղազարյանը 2007-2022 թ. հանդես է եկել նաև Հայաստանի հավաքականի կազմում` անցկացրած 75 խաղում դառնալով 14 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Ղազարյանը կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, այդ թվում` 7 անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն, 3 անգամ` Հայաստանի գավաթակիր, 1-ական անգամ էլ` Հայաստանի Սուպերգավաթակիր, Հունաստանի չեմպիոն ու գավաթակիր, Ղազախստանի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ-Ղազարյան, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ