Պաշտոնական. Գրիգորյանը հեռացել է Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնից
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է զբաղեցրած պաշտոնից։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև գործող պայմանագիրը խզվել է երկկողմ համաձայնությամբ։
Հաղորդվում է, որ «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ժամանակ 54-ամյա մասնագետը, կնոջ առողջական խնդիրների պատճառով, ցանկություն է հայտնել վերադառնալ Ռուսաստան։
Նշվում է, որ Նավոյանը, չնայած «Ալաշկերտի» համար կարևոր պահին, ընդառաջել է մարզչի խնդրանքը։
Հավելենք նաև, որ ակումբը նշել է, որ «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչը հայտնի կդառնա շուտով։ Բացի դրանից, ակումբն իր հայտարարության մեջ փոքրիկ Spoiler է արել` նշելով, որ ԻՆՔԸ չի լինելու գլխավոր մարզիչը։ Ենթադրաբար խոսքն Աբրահամ Խաշմանյանի մասին է, ով իր մարզչական կարիերայի ընթացքում 4 անգամ գլխավորել է «Ալաշկերտը»։
Հիշեցնենք, որ, ըստ ստացված նախնական տեղեկությունների, Ալեքսանդր Գրիգորյանը «Ալաշկերտը» լքել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի կանանց թիմը գլխավորելու նպատակով, որից առաջարկ ստացել է դեռևս շաբաթներ առաջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբրահամ-Խաշմանյան, Ալաշկերտ, ԱԼեքսանդր Գրիգորյան, Բագրատ Նավոյան, ԲԿՄԱ-ի կանանց թիմ