Պաշտոնական. Գրեհեմ Փոթերն ազգային հավաքական գլխավորեց
Շվեդիայի ազգային հաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Գրեհեմ Փոթերը, հայտնում է ՇՖԱ-ի պաշտոնական կայքը։
Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ 50-ամյա մասնագետի գլխավոր առաջադրանքը կլինի ԱԱ-2026-ի ուղեգիր նվաճելը։ Նա պաշտոնում փոխարինել է Յոն-Դալ Թոմասոնին։
Շվեդիայի հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի B խմբում չորս խաղից հետո 1 միավորով վերջին` չորրորդ տեղում է։
«Տրե կունիրը» Ազգերի լիգայի նախորդ խաղարկության C դիվիզիոնի իր ենթախմբում հաղթելու շնորհիվ, մեծ հավանականությամբ, դուրս կգա աշխարհի առաջնության անցումային փլեյ-օֆֆ։
Փոթերը սեպտեմբերի 27-ին էր հեռացվել «Վեսթ Հեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Անգլիացի մարզիչը նախկինում գլխավորել է նաև «Բրայթոնը», «Չելսին», «Սուոնսին» ու շվեդական «Էստերսունդը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am