Պաշտոնական. Գերմանական ակումբը հաստատեց Ստյոպա Մկրտչյանի տրանսֆերը 📸
Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Նյուրնբերգը» խորվաթական «Օսիեկից» ձեռք է բերել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանին, հաստատում է գերմանական ակումբի հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
Transfermarkt-ի տվյալներով` «Նյուրնբերգը» 22-ամյա ֆուտնոլիստի տեղափոխության համար «Օսիեկին» վճարել է 800 հազար եվրո։
Մկրտչյանը «Օսիեկում» հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 59 խաղում խփել է 1 գոլ։
«Նյուրնբերգը» Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 20 խաղում 26 միավոր է վաստակել ու 9-րդ տեղում է։ Ակումբը մարզում է Գերմանիայի ազգային հավաքականի (71 գոլ) և աշխարհի առաջնությունների (16) պատմության մեջ լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml