Պաշտոնական. Գատուզոն և ԻՖՖ նախագահը հրաժարական են տվել
Պաշտոնական. Գատուզոն և ԻՖՖ նախագահը հրաժարական են տվել
03/04/2026 - 22:52

Ջենարո Գատուզոն լքել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է երկրի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

«Որոշումը կայացրել եմ ծանր սրտով։ Մեր գլխավոր նպատակին չհասնելուց հետո համարեցի, որ իմ ժամանակն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավարտված է։ Իտալիայի հավաքականի մարզաշապիկը ֆուտբոլի ամենաարժեքավոր երևույթներից է, ուստի ապագայի հարցում ճիշտ է տեխնիկական վերլուծություն կատարել հենց սկզբից։

Կցանկանայի շնորհակալություն հայտնել Գաբրիելե Գրավինային, Ջանլուիջի Բուֆոնին և ֆեդերացիայի ամբողջ անձնակազմին ինձ ցուցաբերած անվերապահ վստահության և առաջկցության համար։ Մեծ պատիվ է եղել գլխավորել ազգային հավաքականը և դա անել այնպիսի խաղացողների հետ, որոնք ցուցաբերել են նվիրվածություն»,- ասել է Գատուզոն հրաժարական տալուց հետո։

Գաբրիելե Գրավինան էլ լքել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որը զբաղեցնում էր 2018թ. հոկտեմբերից։

Իտալիայի հավաքականը Գատուզոյի գլխավորությամբ հանդես էր գալիս 2025թ. հունիսից, 8 խաղում տարել է 6 հաղթանակ, գրանցել 2 ոչ-ոքի։

48-ամյա մասնագետի գլխավորությամբ վերջին խաղում «սկուադրա աձուրին» աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին ու բաց կթողնի երրորդ անընդմեջ Մունդիալը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026