Պաշտոնական. Բարսելոնան ու Տեր Շտեգենը երկարաձգեցին պայմանագիրը
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբն ու դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը երկարաձգել են պայմանագիրը։
Գերմանացի դարպասապահը «բլաուգրանայի» գույները կշարունակի պաշտպանել մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Կողմերի միջև կնքված պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 500 մլն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 31-ամյա դարպասապահը հրաժարվել է իր աշխատավարձի մեծ մասից` ակումբին ֆինանսապես օգնելու համար։
Հիշեցնենք, որ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից` անցկացրած 379 խաղում 159 անգամ դարպասը պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, տրանսֆերներ