Պաշտոնական. Բարսելոնան նոր` երկարաժամկետ պայմանագիր կնքեց Ֆաթիի հետ
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր` երկարաժամկետ պայմանագիր է կնքել Անսումանե Ֆաթիի հետ։
Ըստ նոր պայմանագիր` 18-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2027 թ. հունիսի 30-ը։
Նոր պայմանագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կկազմի 1 մլրդ եվրո։
Հիշեցնենք, որ Անսումանե Ֆաթին «Բարսելոնայի» սան է, որի գլխավոր թիմում անցկացրել է 48 հանդիպում` դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա