Պաշտոնական. Բարսելոնան Ժիրոնայից վերադարձրեց իր սանին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Ժիրոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուին։
Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ «բլաուգրանան» գործարքի դիմաց վճարել է 5 մլն եվրո։
Պայմանագրում առկա է նաև հրաժարագնի կետ, որը 400 մլն եվրո է։
Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը հենց «Բարսելոնայի» սան է, որի համակարգում հանդես է եկել 2004-2011 թթ.։
Ռոմեուն կատալոնական ակումբի հիմնական կազմում անցկացրել է 2 հանդիպում։
Հավելենք, որ իսպանացի ֆուտբոլիստը «Ժիրոնայի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. սեպտեմբերից` անցկացրած 34 խաղում խփելով 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժիրոնա, տրանսֆերներ, Օրիոլ Ռոմեու