Պաշտոնական. Բարսելոնան երկարաձգեց պայմանագիրը Պեդրիի հետ
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբը նոր պայմանագիր է կնքել Պեդրիի հետ։
Ըստ նոր պայմանագրի` 18-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբում կշարունակի հանդես գալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Նոր համաձայնագրում լինելու է նաև հրաժարագնի կետ, որը կազմելու 1 մլրդ եվրո։
Հիշեցնենք, որ երիտասարդ կիսապաշտպանը «բլաուգրանասի» շարքերը համալրել է 2019 թ. ամռանը և մինչ այժմ կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 54 հանդիպում` դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Պեդրի