Պաշտոնական. «Բարսելոնայից» հեռացել է չորս ֆուտբոլիստ 📸
Պաշտոնական. «Բարսելոնայից» հեռացել է չորս ֆուտբոլիստ 📸
02/09/2026 - 16:37

Տրանսֆերային պատուհանի փակման օրը «Բարսելոնայից» հեռացել է միանգամից չորս ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Բլաուգրանայի» կիսապաշտպան Մարկ Կասադոն մինչև 2027թ. հուլիսի 1-ը վարձավճարով համալրել է Իսպանիայի Լա լիգայի նորեկ «Դեպորտիվոյի» կազմը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` Լա Կորունիան ներկայացնող ակումբը հաջորդ ամռանը կունենա 30 միլիոն եվրոյով իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային հնարավորություն։

22-ամյա ֆուտբոլիստը կատալոնական գրանդի համակարգում էր 2016թ. հուլիսից, որի գլխավոր թիմում 75 խաղում խփել է 1 գոլ, կատարել 7 ասիստ։

Ենթահարձակվող Տոնի Ֆեռնանդեսը վարձավճարով տեղափոխվել է «Վենեցիա»։

Իտալիայի Ա Սերիայի նորեկը 2027թ. ամռանը 4 միլիոն եվրոյով կգնի 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։

«Կապտանռնագույնները» երիտասարդ ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից կունենան նաև 50 տոկոս մասնաբաժին։

Ֆեռնանդեսը «Բարսելոնայում» հանդես էր գալիս 2018թ. հուլիսից։ Նա ակումբի հիմնական թիմում 2 հանդիպման է մասնակցել։

Կենտրոնական կիսապաշտպան Գիյե Ֆեռնանդեսը համալրել է «Մալյորկայի» կազմը։

18-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի երկրորդ լիգան` Սեգունդան ներկայացնող ակումբի հետ պայմանագիր է ստորագրել, որը կսպառվի 2031թ. հուլիսի 1-ին։

Transfermarkt-ի տվյալներով` «Մալյորկան» երիտասարդ կիսապաշտպանին ձեռք է բերել 4 միլիոն եվրոյով։

Ֆեռնանդեսը «Բարսելոնայի» երիտասարդական թիմում մասնակցել է 62 հանդիպման` գրանցելով 8 գոլ ու 3 ասիստ։

«Բարսելոնան» լքել է նաև կենտրոնական պաշտպան Ալվարո Կորտեսը` տեղափոխվելով «Անտվերպեն»։

21-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ, որը կգործի 2030թ. հունիսի 30-ը ներառյալ։

Transfermarkt-ը հաստատում է, որ բելգիական ակումբն իսպանացի պաշտպանի տրանսֆերը գնել է 3,5 միլիոն եվրոյով։

Կորտեսը «Բլաուգրանայի» գլխավոր թիմում մասնակցել է 1 հանդիպման։ Նա «Բարսելոնա Բ»-ում դաշտ է դուրս եկել 58 անգամ, խփել 3 գոլ, կատարել 2 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026