Պաշտոնական. Արշակ Կորյանը նոր ակումբ ունի
Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած վինգեր Արշակ Կորյանը տեղափոխվել է Ռուսաստանի երկրորդ դիվիզոնը` Ֆուտբոլի ազգային լիգանը ներկայացնող Մոսկվայի «Ռոդինա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կքնել, որի մանրամասները չեն հաղորդվում։
29-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Մոսկվայի «Տորպեդոն» էր, որտեղ հանդես էր գալիս 2024 թ. հուլիսից, 21 խաղում խփել է 3 գոլ, կատարել 1 ասիստ։ Կորյանը նախկինում խաղացել է նաև «Խիմկիում», Մոսկվայի «Լոկոմոտիվի» երկրորդ թիմում, «Օրենբուրգում», «Ալանիայում» և հոլանդական «Վիտեսում»։
Հիշեցնենք, որ Արշակ Կորյանը 2020-21 թթ. հրավիրել է Հայաստանի ազգային հավաքական, մասնակցել 5 հանդիպման, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արշակ Կորյան, Հայաստանի-հավաքական, Ռոդինա Մոսկվա, Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն, Տորպեդո, տրանսֆերներ, ՖԱԼ