Պաշտոնական. Արմեն Հովհաննիսյանը համալրել է Մալթայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի շարքերը
Ինչպես տեղեկացնում է Մալթայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Հիբերնիանսի» մամուլի ծառայությունն, ակումբը պայմանագիր է կնքել հայազգի հարձակվող Արմեն Հովհաննիսյանի հետ։
«Եկե՛ք մի փոքր հայկական կախարդանք տանք մեր թիմին։
Բարի գալուստ նոր տուն, Արմեն Հովհաննիսյան»,- գրել է «Հիբերնիանսի» մամուլի ծառայությունն Instagram-ի պաշտոնական էջում։
23-ամյա ֆուտբոլիստն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում էին հունական «Եպիսկոպիին», 2022/23 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրեց Մալթան ներկայացնող մեկ այլ ակումբի` «Պիետա Հոթսպուրսի» կազմում` անցկացրած 11 խաղում դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ «Հիբերնիանսը» Մալթայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է, որը 13 անգամ դարձել է երկրի չեմպիոն, 10 անգամ էլ` գավաթակիր։
Ակումբը 2022/23 մրցաշրջանու Մալթայի Պրեմիեր լիգայում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արմեն Հովհաննիսյան, Հիբերնիանս, Մալթայի առաջնություն, Պիետա Հոթսպուրս, տրանսֆերներ