Պաշտոնական. Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի 📸
Պաշտոնական. Արթուր Միրանյանը նոր ակումբ ունի 📸
26/08/2026 - 17:37

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը տեղափոխվել է «Իրոնի Տիբերիաս», հայտնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

30-ամյա ֆուտբոլիստը 2025թ. հուլիսից հանդես էր գալիս իսրայելական մեկ այլ ակումբում` «Բնեյ Սախնինում», որի կազմում 30 խաղում խփել է 5 գոլ։

«Իրոնի Տիբերիասը» Իսրայելի Սուպերլիգայի 2025/26 մրցաշրջանում 36 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026