Պաշտոնական. «Արարատ-Արմենիան» սենեգալցի նորեկ ունի 📸
«Արարատ-Արմենիան» պայմանագիր է ստորագրել սենեգալցի հարձակվող Ալիուն Նդուրի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բելգիական «Զյուլտե Վարեգեմն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2022թ. սեպտեմբերից, 58 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 ասիստ։
Նդուրը նախկինում խաղացել է նաև նորվեգական ակումբներում` «Հյոգեսունում», «Սոգնդալում», «Քրիստիանսունդում» ու «Ֆլուրոյում»։ Նա Նորվեգիայի բարձրագույն առաջնությունում մասնակցել է 76 հանդիպման, դարպասի գրավմամբ աչքի ընկել 21 անգամ, գրանցել 6 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ալիուն Նդուր, Արարատ-Արմենիա, Զյուլտե Վարեգեմ, Ժյուպիլե Պրո լիգա, Նորվեգիայի առաջնություն, տրանսֆերներ