Պաշտոնական. «Արարատ-Արմենիան» հերթական նորեկն ունի 📸
Հարձակվողական ոճի կիսապաշտպան Զիդան Բանջաքուին տեղափոխվել է «Արարատ-Արմենիա», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են կնքել, որի մանրամասները չեն հաղորդվում։
27-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը հունական «Պանսերիակոսն» էր, որի կազմում մասնակցել է 13 հանդիպման։ Նախկինում նա խաղացել էր միայն պորտուգալական ակումբներում` «Ֆեյրենսեում», «Կասա Պիաում», «Ավեշում», «Մաֆրայում», «Բենֆիլայի» տարբեր տարիքային թիմերում և այլուր։
Բանջաքուին 2022թ. հունիսից հրավիրվում է Գվինեա Բիսաուի ազգային հավաքական, 9 խաղում խփել է 2 գոլ։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արարատ-Արմենային» միացել նաև մարոկկացի պաշտպան Արասի Բուշայիբը և սենեգալցի հարձակվող Ալիուն Նդուրը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արարատ-Արմենիա, Զիդան Բանջաքուի, Պանսերիակոս, տրանսֆերներ