Պաշտոնական. Աստոն Վիլլան իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Բայերի» եզրային հարձակվող Մուսա Դիաբիին։
Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 24-ամյա վինգերի դիմաց «Բայերին» վճարել է 55 մլն եվրո։
Նշենք, որ այս գործարքը դարձել է «Վիլլայի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Էմիլիանո Բուենդիայի ռեկորդը, ում դիմաց ակումբը 2021 թ. ամռանը «Նորվիչին» վճարել է 38,4 մլն եվրո։
Հավելենք, որ Մուսա Դիաբին «դեղագործների» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 172 խաղում դառնալով 49 գոլի և 48 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Բայեր Լևերկուզեն, Մուսա Դիաբի, տրանսֆերներ