Պաշտոնական. Անդրե Չալըշըրը կդառնա ազատ գործակալ 📸
Պաշտոնական. Անդրե Չալըշըրը կդառնա ազատ գործակալ 📸
23/12/2025 - 20:24

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը կդառնա ազատ գործակալ, հայտնում է շվեդական «Բրոմապոյկարնայի» մամուլի ծառայությունը։

Կողմերը չեն երկարաձգի 2026թ. հունվարի 1-ին սպառվող պայմանագիրը։

Չալըշըրը «Բրոմապոյկարնա» է տեղափոխվել 2023թ. փետրվարին, 45 խաղում խփել է 1 գոլ։

35-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանում տարբեր վնասվածքների պատճառով ոչ մի հանդիպման չի մասնակցել։ Նա ակումբում վերջին անգամ խաղադաշտ դուրս է եկել 2024թ. նոյեմբերի 11-ին։

Կենտրոնական պաշտպանը Հայաստանի հավաքական է հրավիրվում 2018թ. հունիսից, որի կազմում մասնակցել է 34 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025