Պաշտոնական. Անգլիան լրացուցիչ տեղ կստանա Չեմպիոնների լիգայում
Անգլիայի Պրեմիեր լիգայի 5-րդ տեղը զբաղեցրած ակումբը 2026/27 մրցաշրջանում կորակավորվի Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին։
Մեկ մրցաշրջանի ընթացքում ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ամենաշատ միավոր վաստակած երկու երկրները հավելյալ տեղ են ստանում Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում։
«Սպորտինգի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Արսենալի» տարած հաղթանակից (1:0) հետո անգլիական ակումբներն ընթացիկ մրցաշրջանում վաստակել են արդեն 25,013 միավոր` այդ ցուցանիշով ապահովելով երկրի համար նվազագույնը երկրորդ տեղը։
Պրեմիեր լիգայի 31-րդ տուրից հետո 49 միավորով 5-րդ տեղն այժմ զբաղեցնում է «Լիվերպուլը», որին հաջորդում են «Չելսին» (48), «Բրենթֆորդը» (46), «Էվերթոնը» (46), «Ֆուլհեմը» (44) և «Բրայթոնը» (43)։
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 2025/26 մրցաշրջանում վաստակած ընդհանուր միավորների քանակով երկրորդ տեղում Իսպանիան է (20,281)։ Գերմանիան (19,714) երրորդն է, Պորտուգալիան (18,900)` չորրորդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Չեմպիոնների-լիգա