Պաշտոնական. Անգլիայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց «Ման. Սիթի» 📸
«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհիին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermartk-ի տվյալներով` «քաղաքաբնակները» անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար «արծիվներին» վճարել են 23 միլիոն եվրո։
Գեհին կդառնա «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ Նրա տարեկան աշխատավարձը կլինի 18 միլիոն եվրո։
«Քաղաքաբնակների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը թիմի գոլահար Էրլինգ Հոլանդն է, որը վաստակում է տարեկան 31,5 միլիոն եվրո։
Մարկ Գեհին «Քրիստալ Փելասում» հանդես էր գալիս 2021թ. հուլիսից, 188 խաղում խփել է 11 գոլ, կատարել 8 արդյունավետ փոխանցում։ Նա լոնդոնյան ակումբի ավագն էր։
25-ամյա պաշտպանը 2022թ. մարտից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական` 26 խաղում գրանցելով 1 գոլ ու 5 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Transfermarkt, Անգլիայի հավաքական, Մանչեսթեր-Սիթի, Մարկ Գեհի, տրանսֆերներ, Քրիստալ-Փելաս