Պաշտոնական. ԱՄԷ – Հայաստան հանդիպումը չեղարկվել է 📸
Արաբական Միացյալ Էմիրություններ – Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
«Հարգելի՛ երկրպագուներ,
Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում տիրող լարված և անկայուն իրավիճակը՝ մարտի 26-ին նախատեսված ԱՄԷ–Հայաստան ընկերական հանդիպումը չեղարկվել է:
Վերահաստատում ենք, որ Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ ժամը 18:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հավելենք, որ մարտի 19-ին ժամը 11:00-ին կսկսվի Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների հավատարմագրումը»,- նշված է ՀՖՖ հայտարարության մեջ։
ԱՄԷ – Հայաստան հանդիպումը պետք է կայանար Աբու Դաբիում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքական, ընկերական-հանդիպումներ, Հայաստան - ԱՄԷ, Հայաստանի-հավաքական