Պաշտոնական. Աբրամովիչը «Չելսիի» ղեկավարումը հանձնել է բարեգործական հիմնադրամին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը դադարեցրել է գործունեությունը.
«Գրեթե 20 տարի ես ինձ դիտարկել եմ որպես ակումբի պահապան և առաքելություն եմ ունեցել հասնել այնպիսի հաջողությունների, որը կապահովի բարեկեցիկ ապագա` միաժամանակ դրական դեր խաղալով մեր հասարակության վրա։
Ես միշտ որոշումներ եմ կայացրել՝ ելնելով ակումբի շահերից։ Ես հավատարիմ եմ մնում այս արժեքներին, այդ իսկ պատճառով այսօր ակումբի կառավարումը հանձնում եմ «Չելսի» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուներին։
Կարծում եմ` նրանք ներկայումս լավագույն վիճակում են, որպեսզի հոգան ակումբի, խաղացողների, անձնակազմի և երկրպագուների շահերը»,- նշված է Աբրամովիչի տարածած հայտարարության մեջ, որը մեջբերում է «ազնվականների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Ռոման Աբրամովիչը «Չելսին» գնել է 2003 թ.` 140 մլն ֆունտի դիմաց։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Չելսի, Ռոման Աբրամովիչ