Պաշտոնական. Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց Ալաշկերտը

Պաշտոնական. Աբրահամ Խաշմանյանը կրկին գլխավորեց Ալաշկերտը

21/06/2024 - 16:14

Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

56-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Վահե Գևորգյանին։ Գևորգյանը վերջերս է հեռացել «Ալաշկերտից»։

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը նախկինում չորս անգամ արդեն մարզել է «Ալաշկերտը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 151 խաղում տարել է 76 հաղթանակ, գրանցել 36 ոչ-ոքի ու կրել 39 պարտություն։ «Ալաշկերտը» մարզչի օրոք երկու անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, մեկական անգամ էլ նվաճել է երկրի գավաթն ու Սուպերգավաթը։ Հայ մասնագետը «Ալաշկերտի» ղեկին նախորդ անգամ եղել է 2021 թ. մայիսին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023