Պաշտոնական․ Քրիստիան Էրիկսենը՝ Ինտերի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Քրիստիան Էրիկսենը՝ Ինտերի ֆուտբոլիստ

28/01/2020 - 17:40

Ինչես տեղեկանցում է Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պաշտոնապես հաստատել է Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի տրանսֆերը։

Միլանյան ակումբը խաղացողի համար վճարել է 20 մլն եվրո, որը ներառում է նաև բոնուսներ։ Այդ 20 միլիոնից 2 միլիոնը կստանա Էրիկսենի նախկին ակումբ «Այաքսը»։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: Նոր ակումբի կազմում դանիացի ֆուտբոլիստը հանդես կգա 24 համարի խաղաշապիկով։

Խաղացողի աշխատավարձը միլանյան ակումբի կազմում կկազմի 10 մլն եվրո՝ Կրիշտիանու Ռոնալդուից հետո դառնալով Ա սերիայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023