Պաշտոնական․ Վերոնայի պաշտպանը տեղափոխվեց Ռոմա
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Վերոնայի» կենտրոնական պաշտպան Մարաշ Կումբուլային։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հռոմեական կաումբը 20-ամյա ալբանացի պաշտպանը վարձակալությամբ հանդես կգա մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց «Վերոնան» կստանա 3 մլն եվրո։ Վարձակալության ավարտից հետո «գայլերը» 18 մլն եվրոյի դիմաց խաղացողին ձեռք բերելու անմիջական իրավունք կունենան, որին, հնարավոր է, բոնուսի տեսքով ավելանա ևս 7 մլն եվրո կամ էլ Մերթ Չեթինի տրանսֆերային ամբողջական իրավունք, ով եկող մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնելու է հենց «Վերոնայի» կազմում
Կումբուլան «Ռոմայի» լիարժեք ֆուտբոլիստ դառնալուց հետ կկքնի ևս 3 տարվա պայմանագիր, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1․5 մլն եվրո։
# Մարաշ Կումբուլա, Ռոմա, Վերոնա, տրանսֆերներ