Պաշտոնական․ Վարազդատ Հարոյանը հեռացել է Ուրալից
Ինչպես տեղեկացնում է «Ուրալի» պաշտոնական կայքը, հայազգի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է ակումբից։
Ըստ ակումբի պաշտոնական տեղեկատվության՝ կողմերը պայմանագիրը խզել են երկկողմ համաձայնությամբ։ 28-ամյա պաշտպանը Եկատերինբուրգը ներակայցող ակումբում հանդես էր գալիս 2017 թվականից, որի կազմում մասնակցել է 62 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Վարազդատ Հարոյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է հեռանալու որոշման մասին․
«Այսօր «Ուրալի» հետ որոշում ենք կայացրել խզել իմ պայմանագիրը։ Ցանկանում եմ Եկատերինբուրգում անցկացրած տարիների համար սրտանց շնորհակալություն հայտնեմ։ Շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանը ինձ հնարավորություն տալու համար։
Իմ կարիերայում եկել է նոր էջ բացելու ժամանակը։ Եկատերինբուրգը կմնա միշտ իմ սրտում և ես կհիշեմ այն տարիները, որոնք անցկացրել եմ այս գեղեցիկ քաղաքում։ Իմ սրտում միշտ առանձնահատուկ տեղ կունենան «Ուրալի» երկրպագուները, որքեր առանձնահատուկ ջերմությամբ են երկրպագում իրենց ակումբին»,- նշել է Հարոյանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսակցություններ կան, որ Հարոյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ռուսական ակումբներ, ինչպես Լեհաստանի առաջնությունը ներկայացնող թիմերից մեկը։
# Ուրալ, Վարազդատ Հարոյան, տրանսֆերներ