Պաշտոնական․ Ռայան Բաբելը վերադարձել է հարազատ ակումբ
Ինչպես տեղեկացնում է Ամստերդամի «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբը թուրքական «Գալաթասարայից» վարձակալել է 33-ամյա վինգեր Ռայան Բաբելին։
Վարձակալությունը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Վարձակալության ավարտից հետո «Այաքսը» կունենա խաղացողի տրանսֆերը 1,5 մլն եվրոյով գնալու անմիջական իրավունք։
Նշենք, որ Բաբելը «Այաքսի» սան է և արդեն հասցրել է 3 տարի հանդես գալ ակումբի կազմում՝ 2004-2007 թվականներին։ Բաբելն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է թուրքական «Գալաթասարայում», որի կազմում թուրքական Սուպերլիգայի շրջանակում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։
# Այաքս, Գալաթասարայ, Ռայան Բաբել