Պաշտոնական․ Շալկեն նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական․ Շալկեն նոր գլխավոր մարզիչ ունի

29/12/2020 - 10:43

Դեկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ «Շալկե-04»-ն ընթացիկ մրցաշրջանում հերթական անգամ փոխել է գլխավոր մարզչին։

Ինչպես տեղեկացնում է «Շալկեի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Պասկալ Գրոսը։ 66-ամյա մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը, այսինքն, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։

Պասկալ Գրոսը 2020/21 մրցաշրջանում սեպտեմբերից ի վեր դարձավ գելզենկիրխենյան ակումբի չորրորդ գլխավոր մարզիչը։ «Շալկեն» մրցաշրջանը սկսեց Դավիդ Վագների գլխավորությամբ, սակայն սեպտեմբերի 27-ին նրան պաշտոնանկ արեցին՝ նշանակելով Մանուել Բաումին։ Բաումն այդ պաշտոնին դիմացավ ընդամենը երեք ամիս և դեկտեմբերի 18-ին նույնպես հեռացվեց աշխատանքից։ Դաումի փոխարեն գլխավոր մարզիչ դարձավ բազմափորձ Հուբ Ստեվենսը, սակայն հոլանդացին աշխատենց ընդամեը երկու խաղ։

«Շալկե-04»-ը Բունդեսլիգայի շրջանակում հաղթանակ չի տոնել գրեթե 1 տարի։ Ակումբն արդեն 29 խաղ է չի կարողանում կոտրել որևէ մրցակցի դիմադրություն, իսկ վերջին հաղթանակը տարել է 2020 թվականի հունվարի 17-ին, երբ 2։0 հաշվով առավելության հասավ «Բորուսիա Մյունխենգլադբախի» նկատմամբ։ Ընթացիկ մրցաշրջանում էլ ակումբը կայացած 13 խաղերից հետո վաստակել է ընդամենը 4 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Հավելենք, որ Քրիստիան Գրոսը ժամանակին մարզել է «Տոտենհեմը» (1997-98թթ․), շվեյցարական «Բազելը» (1999-2009 թթ․), «Շտուտգարտը» (2009-10 թթ․), ինչպես նաև «Յանգ Բոյսը» (2011-12 թթ․): Նրա վերջին աշխատավայրը եղել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ահլին», որտեղից հեռացել է սույն թվականի փետրվարին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023