Պաշտոնական․ Նապոլիի մարզադաշտը վերանվանվեց Դիեգո Մարադոնայի անունով
Ինչպես տեղեկացնում է Նեապոլի քաղաքային խորհրդի պաշտոնական կայքը, «Նապոլիի» «Սան Պաոլո» մարզադաշտը պաշտոնապես վերանվանվել է Դիեգո Արմանդո Մարադոնայի անունով, կյանքից հեռացել էր նոյեմբերի 25-ին։
Անվանափոխության գաղափարն առաջ են քաշել Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը, ինչպես նաև քաղաքապետի տեղանունների գծով խորհրդատու Ալեսանդրա Կլեմենտեն։ Որոշումը ստորագրվել է այսօր՝ դեկտեմբերի 4-ին՝ քաղաքային խորհրդի բոլոր անդամների կողմից։
Քաղաքային խորհդրի հրապարակած պաշտոնական փաստաթղթում Մարադոնան նշվում է որպես «բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստ»։
Հիշեցնենք, որ Դիեգո Արմանդո Մարադոնան «Նապոլիում» հանդես է եկել 1984-1991 թվականներին, որի հետ երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, մեկական անգամ՝ Իտալիայի գավաթակիր, Սուպեր գավաթակիր, ինչպես նաև 1989 թվականին նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը։
# Դիեգո Արմանդո Մարադոնա, Նապոլի