Պաշտոնական․ Հովհաննես Համբարձումյանը համալրեց Կիպրոսի ամենահեղինակավոր ակումբներից մեկի շարքերը
Ինչպես տեղեկացնում է կիպրական «Անորտոսիսի» պաշտոնական կայքը, ակումբը մինչև 2022 թվականը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հետ։
Համբարձումյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսը ներկայացող ևս մեկ ակումբ՝ «Էնոսիսը»։ Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը իր ակումբի կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ «Անորտոսիսը» Կիպրոսի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է։ Ակումբը 13 անգամ դարձել է Կիպրոսի չեմպիոն, 10 անգամ՝ գավաթակիր, 7 անգամ էլ նվաճել է սուպեր գավաթը։
# Անորտոսիս, Էնոսիս, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, տրանսֆերներ