Պաշտոնական․ հայտնի է, թե երբ կանցկացվի աշխարհի ակումբային առաջնությունը
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, աշխարհի ակումբային առաջնությունը, որը նախատեսված էր սույն թվականի դեկտեմբերին, կայանալու է 2021 թվականի փետրվարի 1-10-ը։ Նման որոշում կայացվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Հավելենք, որ մրցաշարն անցկացվելու է Քաթարում։
Այդ որոշման պատճառով Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Բավարիան» չի կարողանա կրկնել «Բարսելոնայի» պատմական ռեկորդը։ Կատալոնական ակումբը 2009 թվականին Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ մեկ օրացույցային տարում նվաճեց խաղարկվող բոլոր 6 տիտղոսները, որոնց մասնակցում էր։
Մյունխենյան ակումբն արդեն նվաճել էր հնարավոր բոլոր 5 տիտղոսները և մնացել է հաղթել միայն աշխարհի ակումբային առաջնությունը։
# Աշխարհի ակումբային առաջնություն, Բավարիա, Բարսելոնա, ՖԻՖԱ