Պաշտոնական․ Հակիմ Զիեշը ամռանը կտեղափոխվի Չելսի
Ինչպես տեղեկացնում են «Այաքսի» և «Չելսիի» մամուլի ծառայությունները, «Այաքսի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը կարիերան կշարունակի լոնդոնյան ակումբի կազմում։
Խաղացողը «Չելսիին» կմիանա 2020 թվականի հուլիսի 1-ին։ Խաղացողի տրանսֆերի անգլիական ակումբը կվճարի 40-45 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվելիք պայմանագիրը նախատեսված է լինելու 5 տարվա համար։ Զիեշը մրցաշրջանի մնացած հատվածը կշարունակի հանդես գալ «Այաքսի» կազմում։
26-ամյա ֆուտբոլիստը հոլանդական ակումբում անցկացրել է 163 խաղ, դարձել 50 գոլի հեղինակ ու կատարել 83 գոլային փոխանցում:
# Այաքս, Հակիմ-Զիեշ, Չելսի, տրանսֆերներ