Պաշտոնական․ Կևին-Պրինս Բոատենգը տեղափոխվեց Բեշիկթաշ
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բեշիկթաշի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Ֆիորենտինայի» հարձակվող Կևին-Պրինս Բոատենգին։
32-ամյա հարձակվողի վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Գանացի ֆուտբոլիստը «մանուշակների» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
# Բեշիկթաշ, Կևին-Պրինս Բոատենգ, տրանսֆերներ, Ֆիորենտինա