Պաշտոնական․ Լուիս Էնրիկեն՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ
Լուիս Էնրիկեն վերանշանակվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբալեսը։
Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր նախորդ տարվա հունիսին՝ դստեր հիվանդության պատճառով։ Էնրիկեին պաշտոնում փոխարինել է օգնական Ռոբերտ Մորենոն, ով արցունքներն աչքերին հեռացավ մարզադաշտից Ռումինիային 5։0 հաշվով հաղթելուց հետո։
Էնրիկեն նախորդ տարվա մարտից հավաքականը ղեկավարում էր ղեկավարում էր հեռվից։ Ռոբերտ Մորենոն պայմանագիր էր մինչև Եվրո-2020-ի որակավորման փուլի ավարտը և հայտարարեց, որ եթե Էնրիկեն ցանկություն հայտնի վերադառնալ հավաքական, ապա ինքնակամ կլքի պաշտոնը՝ պնդելով, որ ընկերությունն ամեն ինչից վեր է։ Սակայն, Մորենոն վիրավորված է կատարվածից, քանի որ, ըստ իսպանական աղբյուրների, ֆեդերացիայի նախագահը Էնրիկեի հետ համաձայնության է հաշել Մորենոյի մեջքի ետևում։
# Իսպանիայի հավաքական, Լուիս-Էնրիկե, Ռոբերտ Մորենո