Պաշտոնական․ Լիգա 1-ը չի վերսկսվի
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլի Ֆրանսիայի երկու բարձրագույն առաջնությունները՝ Լիգա 1-ն ու Լիգա 2-ը, անհնար է շարունակել և ժամանակից շուտ ավարտվել է․
«Զանգվածային սպորտային իրադարձությունները, որոնց ներկա են լինում ավելի քան 5000 մարդ, անհնար է անցկացնել մինչև սեպտեմբեր։
Այս պահին անհնար է վերսկսել 2019/20 մրցաշրջանը»,- նշել է վարչապետը՝ ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, ում խոսքերը մեջբերում է France Football-ը։
Նշվում է, որ նույնիսկ փակ դռների հետևում Լիգա 1-ի անցկացնումը անիրատեսական է։ Դեռևս անհայտ է չեմպիոնի ճակատագիրը։ Առաջնության դադարեցման պահին ՊՍԺ-ն 68 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ «Մարսելը» 56 միավորով երկրորդն էր։ Փարիզյան ակումբը մեկ խաղ էլ պակաս է անցկացրել։
France Football-ի փոխանցմամբ՝ մինչև մայիսի 11-ը վերջնական որոշում կկայացվի առաջնության չեմպիոնի, եվրագավաթային ուղեգրերի, ինչպես նաև բարձրագույնը առաջնությունը լքող և նրանց փոխարեն այլ ակումբների տեղափոխույթան հարցը։
# Լիգա-1, Լիգա-2, կորոնավիրուս