Պաշտոնական․ Գեորգի Պաշովը հեռացել է Արարատ-Արմենիայից
Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և թիմի եզրային պաշտպան Գեորգի Պաշովը երկկողմ համաձայնության խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամլո ծառայությունը։
29-ամյա պաշտպանը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը, որի կազմում մասնակցել է 45 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Նշվում է, որ Պաշովը միացել է ղազախական «Ժետիսուին»։
